ՌՌոզա Խաչատրյան

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. երեք տուժածներից մեկը 7-ամյա երեխա է

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. երեք տուժածներից մեկը 7-ամյա երեխա է

Հուլիսի 27-ին, ժամը 21։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուս փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 

Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով Արմեն Ս․-ն (ծնված 2013 թ․) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր, իսկ Յուրա Ս․-ն (ծնված 1981 թ․) և Սերգեյ Մ․-ն (ծնված 1984 թ․) հոսպիտալացվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։
 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։32-ին, մարվել՝ 21։34-ին։ Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը, ջերմահարվել՝ թափարգելը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում