ԱԱրսեն Մկրտչյան

Հիմնանորոգվում է Երանոսից Լիճք 7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հիմնանորոգվում է Երանոսից Լիճք 7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում Գեղարքունիքի մարզում ընթացող հիմնանորոգման աշխատանքներն են:

Նշվում է, որ կառուցվում է Գավառի թիվ 2 հիմնական դպրոցը: Սեյսմակայուն է 9 բալ երկրաշարժի դեպքում: Տեղադրվել են հակահրդեհային և ջերմամեկուսացման համակարգեր։ Տեղադրվել են նաև արևային ջրատաքացուցիչներ։ Կառուցվել են թեքահարթակներ և վերելակ: Դպրոցը կունենա հարմարավետ մարզադահլիճ:

Շահառու աշակերտների թիվը` 576: Ներդրվել է 1 մլրդ 300 մլն դրամ: Դպրոցը կառուցվել է 1970 թվականին: Հիմնովին վերակառուցվում է առաջին անգամ: 
 
Մ10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհ. հիմնանորոգվում է Երանոսից Լիճք 7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Պայմանագրային արժեքը 637 մլն 500 հազար դրամ է: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականին: Վերջին անգամ հիմնանորոգվել է 2000-ական թվականներին: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում