ՆՆարե Թադևոսյան

Երևանի շախմատային մարզադպրոցները պետք է նոր կյանք ստանան. Մխիթար Հայրապետյան

Երևանի շախմատային մարզադպրոցները պետք է նոր կյանք ստանան. Մխիթար Հայրապետյան

Հուլիսի 27-ին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի և ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանի հետ այցելել է Նոր Նորքի և Ավանի շախմատի դպրոցներ:

Մխիթար Հայրապետյանն իր խոսքում ընդգծել է, որ Երևանի շախմատային մարզադպրոցները պետք է նոր կյանք ստանան: Այցի ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի մասնակցությամբ դիտարկվել են շախմատային դպրոցն այլ տարածք տեղափոխելու հնարավորությունները:

Ըստ նախնական քննարկումների՝ 7-րդ զանգվածում գտնվող նախկին մանկապարտեզային տարածքը հիմնարար վերանորոգումից հետո կարող է ծառայել որպես շախմատային բարեկարգ մարզադպրոց՝ ընդգրկելով ավելի մեծաթիվ սաների: Բացի այդ, Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է վարչական շրջանում իրականացվող մեծածավալ աշխատանքները։

Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի ուղեկցությամբ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը եղել է նաև տեղի մարզադպրոցում, որը, ցավոք, դեռևս գործում է բազմաբնակարան շենքի 1-ին հարկում: Քննարկումներից հետո դպրոցի տեղափոխության համար նախանշվել է նոր տարածք, որը թույլ կտա մրցաշարային դահլիճ, ազատ դասասենյակներ և աշխատասենյակներ ունենալ, ստեղծել ուսումնական պատշաճ միջավայր: 

«Ուրախ եմ նշել նաև, որ Նուբարաշենի շախմատի դպրոցի բարեկարգման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են գործուն քայլեր»,- ընդգծել է Մխիթար Հայրապետյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում