ՎՎարդուհի Բալյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 55 երկրից կատարվել է շուրջ 313 մլն դրամ նվիրաբերություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 55 երկրից կատարվել է շուրջ 313 մլն դրամ նվիրաբերություն

Հուլիսի 17-ից սկսած Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղարկված նվիրաբերությունների թիվը կրկնապատկվել է՝ հայտնում են հիմնադրամից: 

 

«Ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել հիմնադրամի գործունեության նկատմամբ ունեցած Ձեր վստահության համար և ներկայացնել  2020 թ. 17․07-27.07 ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 11։30-ի դրությամբ․

 

Շուրջ 313,230,000 ՀՀ դրամ, որից՝ կայքի միջոցով` 29%-ը, Paypal-ի միջոցով` 10%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 61%-ը.

 

Ավելի քան 3100 նվիրաբերություններ, որից՝ կայքի միջոցով` 58%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 19%-ը.

 

Շուրջ 55 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նկարում կարող եք ծանոթանալ կատարված նվիրաբերությունների հարաբերակցությանը՝ ըստ երկրների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում