Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՌՌոզա Խաչատրյան

Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդները՝ ընդդեմ համավարակի

Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդները՝ ընդդեմ համավարակի

Մեկնարկել է «Հաղթահարենք համավարակը միասին» նախաձեռնությունը, որը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի և ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Համահայկական երիտասարդական միություն» (ՀԵՄ) կրթամշակութային երիտասարդական հասարակական կազմակերպությունը։

Ծրագրի շրջանակում քաղաքացիներին բաժանվում են անհատական փաթեթավորմամբ, բժշկական չափանիշներին համապատասխան՝ բազմաշերտ, բազմակի օգտագործման շնչառական դիմակներ։

Մեր օրերում մարդիկ ունեն հոգոր և հոգեբանական առավել աջակցության կարիք, սակայն փակ դեմքի պայմաններում անհնար է արտահայտել որևէ ապրումակցող հույզ, ուստի ՀԵՄ կամավորները նախաձեռնեցին դիմակների վրա պատկերել Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի գծանկարը՝ իբրև հույսի և լավատեսության խորհրդանիշ։ Վերջերս Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի կենտրոմական գմբեթի Սուրբ Խաչը, և այս տարին ըստ երևույթին նշանավորվում է հայ քրիստոնյաների կյանքում իբրև Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի տարի։

Ծրագրի մեկնարկը տրվել է Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող  Սրբոց Նահատակաց եկեղեցում՝ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանի, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանի և ՀԵՄ կամավորների հանդիպումով։

Թաղապետարանի սոցիալական բաժնի աշխատակազմի և Սրբոց Նահատակաց եկեղեցու կամավորների ուղեկցությամբ Հայր Սուրբը և ՀԵՄ կամավորները մեկնեցին դիմակները բաժանելու՝ Դավթաշենի որոշակի սոցիալական խնդիրներ ունեցող բնակիչներին։

Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է բաժանել 3000 դիմակ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում