ԼԼիլիթ Գասպարյան

Քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի մահվան կապակցությամբ

Քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի մահվան կապակցությամբ

2020 թ. հուլիսի 27-ին՝ ժամը 01։10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կոկորդի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք՝ դիպուկահարի կրակոցից պայմանագրային զինծառայող է մահացել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում