ՌՌոզա Խաչատրյան

Դիպուկահարի կրակոցից պայմանագրային զինծառայող է մահացել

Դիպուկահարի կրակոցից պայմանագրային զինծառայող է մահացել

ՊՆ-ն հայտնել է, որ մարտական դիրքում, հակառակորդի դիպուկահար կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը:

«Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- հայտնում է ՊՆ-ն: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում