ԳԳևորգ Թոսունյան

Հաջորդ շաբաթ տեղումնառատ կլինի

Հաջորդ շաբաթ տեղումնառատ կլինի

Հուլիսի 27-28-ը, 31-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ը նույնքանով կնվազի։

Երևանում հուլիսի 27-28-ը և 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-30-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում