ՄՄարի Կոստանյան

Կարբի համայնքի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվածքներ է ստացել նաև 9-ամյա տղան

Կարբի համայնքի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվածքներ է ստացել նաև 9-ամյա տղան

Հուլիսի 26-ին, ժամը 10։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում 20 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, հայտնում են ԱԻՆ-ից։

Պարզվել է, որ 10 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով բնակիչներ Սարգիս Ս․-ն (ծնված 1987 թ․) և Արտակ Ս․-ն (ծնված 2011 թ․) ստացել են այրվածքներ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:29-ին, մարվել` 10:31-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում