Ուժեղացված ստուգայցեր՝ Դիլիջանի և Իջևանի հանգստյան գոտիներում

ԳԳայանե Թամամյան

Հանգստյան օրը բնապահպանական և սննդի անվտանգության տեսչական խմբերի ու ոստիկանների դիտակետում դիլիջանյան հանգստավայրերն են: Այս օրերին այցելուների թիվը կրկնապատկվում է, արտակարգ դրությամբ սահմանված կանոնների պահպանման հսկողությունը` նույնպես: Բնապահպանական ստուգայցերը մեկնարկել են երեկվանից, նաև Իջևանի հանգստյան գոտիների և զբոսաշրջային վայրերի հասցեներում: Օրվա առաջին հասցեն Դիլիջանի Պարզ լճի հանգստյան գոտին էր:

Դավիթ Խառատյան, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետ - Երեկվա տվյալները վատը չեն, կային կուտակումներ, դիմակների ոչ ճիշտ կրում, լուրջ խախտումներ չեն արձանագրվել, թերություններ կան: Մեր մարզում եկող շաբաթվանից նոր ծրագրեր կմշակվեն:

ՍԱՏՄ-ի շրջայցի տեսադաշտում Դիլիջանի 20 սննդի հանրային վայրերը և իրացման կազմակերպություններն էին: Առաջին իսկ այցելած ռեստորանային համալիրներում թեև լուրջ խախտումներ չէին հայտնաբերվել, բայց և չէին խուսափել թերություններից:

ՍԱՏՄ-ի մարզային կառույցի պատասխանատուների` իրենց ամենօրյա մշտադիտարկումներից հետևությունը զգուշավոր լավատեսական է:

Վասիլ Գալստյան, ՀՀ ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի պետ - Բնակչությունը գրեթե գիտակցում է` ինչի հետ գործ ունի, կա զգալի տարբերություն առաջին օրերին և հիմա: Տնտեսվարողների կողմից կա պատասխանատվություն:

Օրվա արձանագրված խախտումները տնտեսվարողները խոստացան վերացնել հաջորդ իսկ օրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում