ՌՌոզա Խաչատրյան

Դիլիջանի հանրային սննդի օբյեկտներում մարդկային կուտակումներ են եղել. ՍԱՏՄ

Դիլիջանի հանրային սննդի օբյեկտներում մարդկային կուտակումներ են եղել. ՍԱՏՄ

Արդեն երկրորդ օրն է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի, Տավուշի և Լոռու մասնագետները խստացված ստուգայցեր են անցկացնում Տավուշի մարզում. թիրախում Դիլիջան և Իջևան քաղաքների սննդի շղթայի տնտեսավարողներն են: Եվ եթե նախորդ օրը Իջևանում պատկերն անթերի էր՝ խախտումներ չկային, ապա այսօր Դիլիջանում արձանագրված իրողությունները քիչ այլ էին:

Պայմանավորված այդ մարզում Վարդավառի տոնակատարության միջոցառումներով, որ այստեղ անցկացվում է այս շաբաթ՝ Դիլիջանի հանրային սննդի օբյեկտներում մարդկային կուտակումներ են եղել՝ մեկ սեղանի շուրջ 5-ից ավելի անձանցով, ինչը հակասում է ՀՀ պարետի որոշումներով սահմանած նորմերին:

Որոշ կազմակերպություններում՝ հանրային սննդի և իրացման ցանցի, բացակայել է օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանը, սխալ կամ թերի են լրացվել ջերմաչափման և ախտահանման գրացամատյանները, չի պահպանվել սոցիալական հեռավություն տարբեր սեղանների շուրջ նստած անձանց միջև, նկատվել են նաև աշխատակիցների կողմից դիմակների ոչ պատշաճ կրելու դեպքեր:

Կազմվել են արձանագրություններ, որոնք կներկայացվեն ՀՀ պարետատուն: Հանրապետության ողջ տարածքում անցկացվող մշտադիտարկումներին ու կրկնայցերին զուգահեռ 24 ժամով կասեցվել է նաև մի քանի տնտեսավարողների գործունեությունը:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողության արդյունքում կասեցումները նպատակ ունեն ոչ միայն տնտեսվարողին պատժելու, այլև ժամանակ տալու արձանագրված խախտումները վերացնելու համար: ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են շարունակական՝ ամեն օր, օրվա ցանկացած ժամի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում