ՄՄերի Եգորյան

ՌԴ-ում ՀՀ դեսպանը վերջին օրերի իրադարձությունները քննարկել է Կամչատկայի շրջանի հայ համայնքի ներկայացուցչի հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը վերջին օրերի իրադարձությունները քննարկել է Կամչատկայի շրջանի հայ համայնքի ներկայացուցչի հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը դեսպանատանը հանդիպել է Կամչատկայի շրջանի Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանի հետ: 

 

Հանդիպմանը քննարկվել են վերջին օրերին ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Կամչատկայի հայ համայնքում տիրող իրավիճակը: Ա.Խաչատրյանը շեշտել է շրջանային ղեկավարության և իրավապահների նշանակալի դերակատարությունը կայունության ապահովման և սադրանքներ չթույլատրելու գործում: 

 
Դեսպանը կարևորել է այս օրերին հայ համայնքի ներկայացուցիչների կողմից զգոնության և զսպվածության պահպանումը՝ սադրիչ գործողություններին ներգրավվելուց խուսափելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում