Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼիլիթ Սեդրակյան

24 ժամով կասեցվել է Արթիկի մի քանի շինանյութի խանութների ու գազալցակայանների գործունեությունը

24 ժամով կասեցվել է Արթիկի մի քանի շինանյութի խանութների ու գազալցակայանների գործունեությունը

Հուլիսի 25-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում: Տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում մի քանի խախտումներ են արձանագրվել Դիլիջանի շինանյութի առևտրի կետերում, որտեղ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Իջևան քաղաքում իրականացված մշտադիտարկման ընթացքում խախտումներ են արձանագրվել բենզալցակայաններում, որտեղ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:

Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինանյութի խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Հուլիսի 25-ին տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 24 ժամով կասեցվել է մի քանի շինանյութի խանութների ու գազալցակայանների գործունեությունը: Դիտարկված հիմնական խախտումները կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների ու ջերմաչափերի հետ:

Մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում ՇՎՏՄ-ի կողմից շարունակվում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում