ՆՆարե Ոսկանյան

Արցախի Այգեստան համայնքում մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել

Արցախի Այգեստան համայնքում մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որով սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Մուտքի և ելքի արգելքից բացառություն է արվում առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի, Հյուսիս-հարավ մայրուղիով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության և պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերում:

Որոշումն ուժի մեջ է ժամը 18.00-ից, սակայն մինչև վաղը՝ ժամը 12.00-ը, թույլատրվում է Այգեստան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը: Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում