ՌՌոզա Խաչատրյան

Սևանա լճում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել. ԱՆ դիտարկումը

Սևանա լճում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել. ԱՆ դիտարկումը

Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված՝ առողջապահության նախարարության կողմից ափամերձ տարածքների ջրի որակի դիտարկման շրջանակներում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել։

Չնայած դրան, ջրիմուռները, լինելով կենդանի օրգանիզմ, կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից:

Դրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։

Առողջական խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է ուշադիր լինել, արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա և այլ ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի:

Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված ջրի որակի դիտարկումը շարունակվում է։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում