ՄՄերի Եգորյան

«Ձյունիկ սառնարանի» շենքի պայթեցման արդյունքում փլուզում տեղի չի ունեցել

«Ձյունիկ սառնարանի» շենքի պայթեցման արդյունքում փլուզում տեղի չի ունեցել

Հուլիսի 24-ին «Նորտեխշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվելիք Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներին մասնակցելու նպատակով ժամը 16։22-ից մինչև 20։30-ն ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն։

Պայթեցման աշխատանքների նախապատրաստման շրջանակում՝ ժամը 14։00-ից, բնակչության անվտանգությունն ապահովելու համար ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության աշխատակիցների կողմից շրջայցի միջոցով իրականացվել է հարակից տարածքների կազմակերպությունների ղեկավարների տեղեկացում, իսկ ժամը 16:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում սահմանափակվել է Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածների ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։

Տեղում հերթապահություն են իրականացրել նաև շտապօգնության մեկ բրիգադ և ՀՀ ոստիկանության կարգախմբերը։

Ժամը 19:41-ին և 19։46-ին իրականացվել է շենքի (մաքսային պահեստ) մի մասի մասնակի պայթեցում։ Պայթեցման արդյունքում շենքի փլուզում տեղի չի ունեցել։

Համաձայն  «Նորտեխշին» ՍՊԸ-ի ղեկավարության հայտարարության՝ փլուզումը տեղի չի ունեցել էլեկտրական սարքի խափանման արդյունքում շենքում տեղադրված պայթուցիկների մի մասի չգործելու պատճառով։ Էլեկտրական սարքը հանձնվել է համապատասխան լաբորատորիա փորձաքննության։ Պայթեցման արդյունքում շենքի կրող սյուները մասնակիորեն թուլացել են, բայց այս պահին շենքի փլուզման վտանգ չկա։ Տեղադրված պայթուցիկները անվտանգ են, տարածքում իրականացվում է հերթապահություն ՀՀ ոստիկանության ուժերով։

Անվտանգությունից ելնելով՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը ևս շարունակում է իրականացնել հերթապահություն։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը, «Նորտեխշին» ՍՊԸ գլխավոր ինժեներ Վ․ Պետրոսյանը։

Պայթեցման աշխատանքները կիրականացվեն մի քանի օրից, որի մասին լրացուցիչ նախապես կտրամադրվի տեղեկատվություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում