Ստրասբուրգյան դատարանի որոշումից 4 օր անց էլ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը դեռ Վարդաշեն քերակատարողականում է։ Նրա պաշտպանն ասում է՝ թեև ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից պահաջնել է Խաչատրյանին անհապաղ ապահովել համարժեք բուժմամբ՝ նաև քաղաքացիական հիվանդանոցում, պատասխանատու կառույցները չեն շտապում կատարել եվրադատարանի հանձնարարականը։
64-ամյա Խաչատրյանը, ով արդեն 11 ամիս կալանքի տակ է, ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատության կարիք ունի՝ ընդգծում է պաշտպանն ու պնդում, որ դրա ձգձգումը կարող է վտանգել նրա առողջությունը։ Երեմ Սարգսյանի խոսքով՝ իրենք միջնորդնել էին նախկին նախարարի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար, բայց այս հարցով դատարանը որոշել է՝ անհրաժեշտության դեպքում բժիշկները պետք է հրավիրվեն դրսից։ Սակայն, պաշտպանը վստահ է, եթե անգամ համբուրգցի մասնագետները Հայաստան գան, վիրահատության համար անհրաժեշտ գործիքակազմը այստեղ չի լինի։
Օտարերկրյա մասնագետներին հրավիրելու ծախսը դրված է Խաչատրյանի վրա, քաղաքացիական հիվանդանոցում բուժում ստանալն էլ ըստ անհրաժեշտության է գնահատվելու՝ եվրադատարանի որոշումից մեջբերում է անում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը։ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացնում է՝ քայլեր արդեն ձեռնարկվում են, 15 օրյա ժամկետում էլ կառավարությունը պետք է պատասխանի, թե ինչ է արել, դատարանի պահանջը ինչպես է կատարվել։
Պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար մեղադրվող Գագիկ Խաչատրյանի պաշտպանը մինչդեռ պնդում է՝ քերակատարողականում իր պաշտպանյալը չի ստանում անհրաժեշտ բուժօգնությունը, Սարգսյանը կարծում է նաև՝ նպատակ կա նրան քաղաքացիական հիվանդանոց չտեղափոխելու։
Այնինչ արդարադատության նախարարությունից հակադարձում են՝ նախկին նախարարը «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» ստորաբաժանման մշտական հսկողության ներքո է, ստանում է նշանակված դեղորայքային բուժումները։ Գերատեսչությունից նաև հայտնում են՝ Խաչատրյանին առաջարկվել է դինամիկ հսկողության և բուժման նպատակով տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոց, սակայն նա հրաժարվել է, հրաժարվել է նաև համապատասխան որակավորում ունեցող ֆիզիոթերապևտի ծառայությունից։

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողին․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ

Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Լուրեր 15:00 | | 22.09.2026

Ազգային ժողովում Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկվել են երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Ամրապնդում ենք Ուկրաինայի օդային պաշտպանությունը. Մակրոն

Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Գևորգ Պապոյան

Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում



