Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳայանե Թամամյան

Կասեցումները նվազում են, ուժեղացված ստուգայցերը՝ ոչ․ ԱԱՏՄ

Կասեցումները նվազում են, ուժեղացված ստուգայցերը՝ ոչ․ ԱԱՏՄ

Կասեցումներ Երևանում և մարզերում․ ԱԱՏՄ-ն այսօր ևս շարունակել է ժամանակավոր արգելք կիրառել համավարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված տնտեսվարողների հանդեպ։

Ստուգայցերի վիճակագրությունը փաստում է՝ խախտումները զգալիորեն նվազել են, ըստ այդմ՝ նվազման կայուն միտում են գրանցում նաև կասեցումները։ Երևանում այսօր կասեցված տնտեսվարողների թվում են «Քանաքեռի կարի Ֆաբրիկա» ՍՊԸ-ն, «Ֆաբերլիկ Զակավկազյե» ընկերությունը, «Շոկո» և «Նոութ.ԱՄ» խանութները և ոչ միայն։

ԱԱՏՄ տարածքային կենտրոնների աշխատանքային խմբերն այսօր Գյումրիում և Կապանում ևս գործունեության արգելք են սահմանել․ կասեցվողները մարզերում բացառապես անհատ ձեռնարկատերեր են։ Սա մեկ անգամ ևս փաստում է, որ խախտումներ ներկայումս թույլ են տալիս առավելապես փոքր տնտեսվարողները։ Խոշոր բիզնեսն արդեն առավել կանոնակարգված մոտեցում է ցուցաբերում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված կանոնների պահպանման հարցում:  

Այսուհանդերձ, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցերը շարունակում է նույն տեմպով, քանի դեռ համավարակի տարածման ռիսկերը շարունակում են բարձր մնալ։ Դրանք այսօր ընթացել են Դիլիջանում և Իջևանում։

Դիլիջան քաղաքում ԱԱՏՄ տեսուչները դիտարկել են շուրջ 40 տնտեսվարողի գործունեություն՝ մթերային, հագուստի, տնտեսական խանութներում, դեղատներում և այլն: Անվտանգության նորմերի խախտումներ չեն արձանագրվել: Իջևանում դիտարկված շուրջ 70 տնտեսվարողից 6-ի կասեցման միջնորդություն կներկայացվի պարետատուն: Դրանց մոտ հիմնականում արձանագրվել են ախտահանման լուծույթների ու ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված թերացումներ. դրանք կա՛մ ճիշտ չեն լրացվել, կա՛մ ընդհանրապես բացակայել են:

Պարետի սահմանած անվտանգության բոլոր կանոնները դիտարկվում են ամենայն խստությամբ, քանի որ դրանց համակցված պահպանման դեպքում միայն կարելի է բացառել վիրուսի տարածման հավանականությունը։ ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում