ԳԳայանե Թամամյան

Մարդկային կուտակումներ Գոշավանք, Հաղարծին, Պարզ լիճ հանգստյան գոտու տարածքներում

Մարդկային կուտակումներ Գոշավանք, Հաղարծին, Պարզ լիճ հանգստյան գոտու տարածքներում

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ հուլիսի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ուժեղացված մշտադիտարկումներ են իրականացրել ՀՀ Տավուշի մարզում։

Իջևան և Դիլիջան քաղաքներում միաժամանակ կատարված խստացված վերահսկողական աշխատանքների ընթացքում ԲԸՏՄ աշխատանքային խմբերը հայտնաբերել են մի շարք խախտումներ և թերություններ: Մասնավորապես՝ Դիլիջան քաղաքի Գոշավանք և Հաղարծին վանական համալիրների, Պարզ լիճ հանգստյան գոտու տարածքներում արձանագրվել են մարդկային կուտակումների և սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր, իսկ Իջևան քաղաքի հանրային զբոսայգում և դենդրոպարկում՝ դիմակը ճիշտ չկրելու դեպքեր։

Հայտնաբերված թերությունները շտկելու նպատակով՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից վերահսկվել են կուտակումները, տեղում կատարվել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ և բաժանվել գործարանային արտադրության բժշկական դիմակներ։

Դիմակ չկրող մեկ անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։

Համաճարակի հաղթահարմանն ուղղված ԲԸՏՄ լայնածավալ դիտարկումները շարունակվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում