ԱԱրման Գալոյան

Ջանք ու եռանդ չենք խնայի, որ մեր երեխաներն իրենց հայրենիքում ապրեն արժանավայել. Տավուշի մարզպետ

Ջանք ու եռանդ չենք խնայի, որ մեր երեխաներն իրենց հայրենիքում ապրեն արժանավայել. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է սահմանամերձ Չինչին գյուղում եռյակի լույս աշխարհ գալուն:

«Սահմանամերձ Չինչին գյուղում եռյակ է ծնվել:

Շնորհավորում եմ ծնողներին և փոքրիկներին առողջություն եմ մաղթում:

Մենք ջանք ու եռանդ չենք խնայում և չենք խնայի, որ մեր երեխաներն իրենց հայրենիքում ապրեն արժանավայել»,- գրել է մարզպետ Չոբանյանը ֆեյսբուքի իր էջում:

Հիշեցնենք՝ Տավուշի սահմանամերձ Չինչին գյուղում երեկ եռյակ է ծնվել. եռյակի մայրը սահմանամերձ մեկ այլ գյուղում՝ Ներքին Կարմիրաղբյուրում, մաթեմատիկայի ուսուցչուհի է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում