ԼԼիլիթ Սեդրակյան

Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը նորոգվում է

Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը նորոգվում է

Մեկնարկել է Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները: Հուշակոթողը կվերանորոգվի ամբողջությամբ Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ:

Արձանի հեղինակներն են ճարտարապետ Ջիմ Թորոսյանն ու քանդակագործ Արա Շիրազը։ 1980 թվականից՝ արձանի բացման օրվանից, անցել է 40 տարի, այդ ընթացքում հուշակոթողը երբևէ չի հիմնանորոգվել:

Հուշարձանային համալիրը մասամբ վնասված և անմխիթար վիճակում է: Երեսպատման գրանիտե սալիկներն ամեն պահի կարող են պոկվել և ցած ընկնել՝ սպառնալով այնտեղ գտնվող մարդկանց անվտանգությանը: Հիմնանորոգումից հետո հուշարձանն ամբողջությամբ կպահպանի նախնական տեսքը: Վերանորոգման նախագիծը հաստատել է մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանն էլ  տվել է շինթույլտվությունը: Հիմնանորոգման աշխատանքները կիրականցվեն երկու փուլով՝ մի մասն այս տարի, մյուսը՝ 2021 թվականի գարնանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում