ԼԼիլիթ Սեդրակյան

Կորոնավիրուսի 6 նոր դեպք Արցախում

Կորոնավիրուսի 6 նոր դեպք Արցախում

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ: Մեկ դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակչի մոտ:

Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի:

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 193 մարդու մոտ, որից 147-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 98 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 130 նմուշառում է իրականացվել: 
Մինչ այսօր իրականացվել է 4 346 փորձանմուշի հետազոտություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում