ՀՀովհաննես Վարդանյան

Արարատի մարզի ջրավազաններից մեկում Գինեվետ գյուղի 16-ամյա բնակիչ է խեղդվել

Արարատի մարզի ջրավազաններից մեկում Գինեվետ գյուղի 16-ամյա բնակիչ է խեղդվել

Հուլիսի 24-ին, ժամը 06։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղի վերջնամասում՝ ոռոգման համար նախատեսված ջրավազանում, (մոտ 8 մ խորություն) քաղաքացի է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ջրասուզակ։

Պարզվել է, որ Այգեզարդ գյուղի հողատարածքներում գտնվող ջրավազանում (խորությունը՝ մոտ 7 մ) ջրահեղձվել է 2004 թ․ ծնված Մուշեղ Մ․-ն ( Գինեվետ գյուղի բնակիչ):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում