ԱԱրման Գալոյան

Պատգամավորները հանդիպել են զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ

Պատգամավորները հանդիպել են զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովին կից զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբով հանդիպեցինք ոլորտի մի շարք ներկայացուցիչների և էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ: Հանդիպումը նախաձեռնվել էր պատգամավոր Հովհաննեսի Հովհաննիսյանի կողմից, ներկա էին աշխատանքային խմբի անդամներ Աննա Կոստանյանը, Սոֆյա Հովսեփյանը և Տաթեւիկ Գասպարյանը՝ տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

«Մոտ 4 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկել ենք կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրներն ու Կառավարության տնտեսական և սոցիալական օժանդակության ծրագրերը, զբոսաշրջության օրենքին, հարկային միջավայրին, մասնագետների զբաղվածությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի հետկորոնավիրուսային մարքեթինգի և առաջխաղացման ռազմավարության և պետություն-մասնավոր համագործակցության ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը:

Խնդիրները դասակարգվելու են, և Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ տրվելու են լուծումներ»,- հայտնել է պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում