ԱԱրևիկ Աբելյան

Շիրակի հանրային տրանսպորտի և տաքսիների աշխատանքում խախտումներ չեն հայտնաբերվել

Շիրակի հանրային տրանսպորտի և տաքսիների աշխատանքում խախտումներ չեն հայտնաբերվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր՝ հուլիսի 23-ին, ճանապարային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կրկին խստացված մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի ամբողջ տարածքում։

Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում և տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։  

Միաժամանակ նշենք, որ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերված որոշ թերությունների համար տեղում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ դիմակների ոչ ճիշտ կրման և ախտահանիչ նյութերն ուղևորների համար անհասանելի վայրերում  տեղադրելու վերաբերյալ։

Տեսչական մարմնի կողմից շարունակվող մշտադիտարկման և վերահսկողության արդյունքները, իրականացված ամենօրյա իրազեկման և բացատրական աշխատանքները փաստում են, որ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ կատարված հսկողության արդյունքում  նկատվում են խախտումների և վարչական արձանագրությունների թվի կտրուկ նվազում։ 

Նշենք, որ ՀՀ պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով՝ տեսչական մարմնի կողմից վաղ առավոտից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են ՀՀ ամբողջ տարածքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում