ԱԱրման Գալոյան

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը տեսազանգի միջոցով քննարկում են ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:

Քննարկման հիմնական թեմաներն էին զբոսաշրջության ոլորտին հասցված վնասը, ոլորտում առկա  խնդիրները  և աջակցության հնարավոր մեխանիզմների վերհանումը՝ ամփոփելով նաև նախորդ հանդիպումների արդյունքները:

Նախարարը տնտեսավարողներին է ներկայացրել Կառավարությունում հարցի շուրջ քննարկումների ընթացքը, ներկայումս սեղանին գտնվող աջակցության գործիքների մի քանի սցենար՝ համապատասխան չափանիշներով և մեխանիզմներով: Նախարարն առաջարկել է քննարկել, թե ներկայացվածներից որոնք են ավելի նպատակահարմար և թիրախային զբոսաշրջության ոլորտին հասցված վնասները մեղմելու տեսանկյունից:

Քննարկմանը մասնակցել են զբոսաշրջության որոշ ենթաոլորտների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ կացության ապահովում, զբոսաշրջային ընկերություններ և զբոսաշրջային ուղևորափոխադրումներ ենթաոլորտներից:

Ոլորտի ներկայացուցիչները իրենց դիտարկումներն են ներկայացրել հնչած առաջարկների վերաբերյալ, ինչպես նաև ճշտող հարցեր ուղղել նախարարին այդ առաջարկների շուրջ: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշ ենթաոլորտների խնդիրներն առանձին ձևաչափով քննարկելու վերաբերյալ:

Նշենք, որ նախօրեին Էկոնոմիկայի նախարարը նաև մի շարք հանդիպումներ է ունեցել  հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այդ ոլորտում ծառացած խնդիրները և համատեղ ջանքերով գտնելու հնարավոր լուծումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում