ԱԱրման Գալոյան

ՇՎՏՄ-ն խախտումներ է արձանագրել Արթիկում

ՇՎՏՄ-ն խախտումներ է արձանագրել Արթիկում

Այսօր՝ հուլիսի 23-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Շիրակի մարզում ու Երևան քաղաքում: Շիրակի մարզի Արթիկ քաղաքում իրականացված մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները մի շարք խախտումներ են արձանագրել շինանյութի խանութներում, մասամբ նաև գազալցակայաններում: Մասնավորապես, բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:

Գյումրիում տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: Կրկնայցեր են տեղի ունեցել նաև Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ոսկու տոնավաճառում, որտեղ նախկինում դիտարկված թերությունները՝ կապված դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների հետ, շտկված են եղել: ՇՎՏՄ-ի կողմից մշտադիտարկումները ՀՀ ողջ տարածքում շարունակվում են:

Հուլիսի 23-ին տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են նաև կասեցման աշխատանքներ Երևանում: Պարետի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է Գնունի փողոցում գործող շինանյութի առևտրի կետերից մի քանիսի գործունեությունը: Նշված տնտեսավարողների մոտ մշտադիտարկման ընթացքում բացակայել են սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: 

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինանյութի խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում