ԳԳայանե Թամամյան

Ճապոնիան Հայաստանին Avigan դեղամիջոց է տրամադրել

Ճապոնիան Հայաստանին Avigan դեղամիջոց է տրամադրել

Քանի որ COVID-19-ի բուժման վերջնական դեղամիջոցը դեռ չի մշակվել, աշխարհի շատ երկրներ արդեն կիրառում են գոյություն ունեցողները՝ մահացության սրացումը կանխելու համար, վիրուսի վերարտադրությունը ճնշելու միջոցով: Այս պահին Avigan-ը (Ֆավիպիրավիր) այդ օրինակներից մեկն է, որը ակտիվ հետաքրքրություն է առաջացրել՝ տեղեկացնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից։

Հայաստանի խնդրանքով՝ Ճապոնիան Avigan (Ֆավիպիրավիր) դեղամիջոցի նվիրատվություն է կատարել, որը կօգտագործվի մոտ 100 հիվանդի համար:

Ակնկալվում է, որ դեղամիջոցը հայ բժշկական մասնագետների կողմից առավել արդյունավետ կօգտագործվի և կնպաստի COVID-19-ի կլինիկական հետազոտության հետագա առաջխաղացմանը` նպաստելով ավելի շատ հիվանդների ապաքինմանը՝ նշված է դեսպանատան հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում