ԳԳայանե Թամամյան

Գազամատակարարման ժամանակավոր ընդհատում Երևանում և Սևանում

Գազամատակարարման ժամանակավոր ընդհատում Երևանում և Սևանում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 24-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29 փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների, Արաբկիր 17, 19, 21, 23, 25, 27, 29, Վ.Դավթյան և Ռիգայի փողոցներով պարփակված թաղամասի գազամատակարարումը։

Հուլիսի 24-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 175, 177, 179, 181, 183, 187, Էներգետիկների թիվ 1, 2, 3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում