ՎՎարդուհի Բալյան

Մահացել է ևս մեկ բուժաշխատող. ԱՆ խոսնակ

Մահացել է ևս մեկ բուժաշխատող. ԱՆ խոսնակ

Կրկին խոր ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: 

 
«56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր:

 

Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:

 

Առողջապահահության նախարարությունը, կիսելով հարազատների վիշտը, իր խոր ցավակցությունն է հայտնում»,- գրել է Ա.Նիկողոսյանը:

Նշենք՝ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում