ՀՀայկուշ Ասլանյան

Շուկան վերահսկող մարմինը Վանաձորում խախտումներ է հայտնաբերել

Շուկան վերահսկող մարմինը Վանաձորում խախտումներ է հայտնաբերել

 ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը  մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Վանաձոր և  Երևան քաղաքներում: Վանաձորում տեղի ունեցած մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները խախտումներ են հայտնաբերել շինանյութի առևտրի մի քանի կետերում և բենզալցակայաններում: Մասնավորապես, բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները:

Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են կատարել «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում, որտեղ նախկինում դիտարկված թերություններն արդեն վերացված են եղել:

Խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն: ՀՀ ողջ տարածքում տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում