ՎՎարդան Հովսեփյան

Այծյամի անօգնական ձագին գտել են Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհին

Այծյամի անօգնական ձագին գտել են Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհին
2020 թվականի հուլիսի 21-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ԱԻՆ-ից ահազանգ էր փոխանցվել, որ Երևան քաղաքի բնակիչ Գ․Ա.-ն Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհին հայտնաբերել էր անօգնական վիճակում գտնվող այծյամի (եղնիկ) ձագ և տեղափոխել Երևան։
 
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի աշխատակիցներն ամիջապես կապ են հաստատել քաղաքացու հետ, ճշտել հանգամանքները, տեղում կատարել կենդանու արտաքին զննություն, այնուհետև այծյամի ձագին տեղափոխել «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ վերականգնողական կենտրոն և հանձնել մասնագետների խնամքին։
 
Բուժզննում և կարանտին անցնելուց հետո, մասնագիտական համապատասխան եզրակացության համաձայն, այծյամի ձագը կվերադարձվի վայրի բնություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում