ԼԼիլիթ Գասպարյան

Հայաստանի ոչ պետական դպրոցները միություն կստեղծեն

Հայաստանի ոչ պետական դպրոցները միություն կստեղծեն

Հայաստանում գործող ոչ պետական 22 դպրոց նախատեսում են ստեղծել իրենց շահերն ու միասնական մոտեցումը ներկայացնող միություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է այդ դպրոցների մոտ մեկ տասնյակ ներկայացուցիչների։

Նախարարի տեղակալը, ողջունելով միություն ստեղծելու նախաձեռնությունը, վստահեցրել է, որ նախարարությունը կանի առավելագույնը՝ արդյունավետ համագործակցության և ոլորտում առկա խնդիրների լուծման համատեղ ուղիներ գտնելու համար։

Հանդիպման ընթացքում դպրոցների ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե ինչպես է կազմակերպվելու դասապրոցեսը նոր ուսումնական տարում։ Ժ. Անդրեասյանը նշել է, որ այս պահին կա ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար, որոնք քննարկվում են պարետատան հետ:

«Առաջին և մեզ համար ամենաանցանկալի տարբերակն ուսումնական տարին հեռավար սկսելն է: Երկրորդ տարբերակը բոլոր դպրոցներում դասերի վերսկսումն է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ երրորդ՝ ամենաարդյունավետ առաջարկը տարբերակված ուսուցմանն անցնելն է՝ հաշվի առնելով, որ մենք ունենք աշակերտների տարբեր թվով դպրոցներ»,- հայտնել է փոխնախարարը և նշել, որ այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական պրոցեսի կազմակերպման հարցում խնդիրներ չեն լինի։

Ոչ պետական դպրոցների ներկայացուցիչները ողջունել են Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի՝ երկար սպասված վերանայման գործընթացը։ Նրանք նշել են, որ աջակցում են այդ գործընթացներին, պատրաստ են օգտակար լինել, քանի այդ ամենը խթանում է դպրոցների ինքնուրույնությանը։ «Ի վերջո, մատ թափ տվող ուսուցիչների փոխարեն ունենալու ենք ստեղծարար, իրենց աշխատանքը սիրով կատարող մանկավարժներ»,- ասել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մելանյա Գեղամյանը։

Հանդիպման ընթացքում ոչ պետական դպրոցների ներկայացուցիչները նաև բարձրացրել են իրենց հուզող այլ հարցեր։ Նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանը խոստացել է քննարկել և հնարավորության դեպքում լուծումներ առաջարկել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում