ՌՌոզա Խաչատրյան

Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է

Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է

Մարտիրոս Սարյանի պուրակը կվերանորոգվի, կունենա նոր լուսավորության ցանց ու ոռոգման համակարգ՝ հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է: Մասնավորապես նախատեսվում է անցկացնել ոռոգման նոր համակարգ, թարմացնել գազոնը, արդիականացնել լուսավորության ցանցը, տնկել նոր ծառեր, թփեր և ծաղիկներ, փոխել սալիկներն ու նստարանները։

Ի դեպ, այս գաղափարի հեղինակը Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակում հաղթած ծրագրերից է»,- ասված է քաղաքապետի խոսնակի գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում