ԼԼիլիթ Սեդրակյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 24 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1073 է: Այս մասին տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 4 պացիենտ, և, ընդհանուր հաշվով, վարակը հաղթահարել է 907 մարդ, մահվան դեպքերը 16 են:

Այս պահին կարանտինային գոտում է գտնվում 5692 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 275 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Վերջին օրերին Վրաստանում, հիմնականում Գարդաբանիի շրջանում, կորոնավիրուսի նոր դեպքերի աճ է գրանցվում: Հուլիսի 21-ի տվյալներով՝ շրջանի երկու գյուղում համընդհանուր թեստավորում է անցկացվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում