ՊՆ-ն կոչ է անում բանակին առնչվող թեմաները չքննարկել հեռախոսով կամ համացանցում

ՇՇողիկ Գալստյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից բջջային հեռախոսով։

«Զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից ինչպես հեռախոսով, այնպես էլ համացանցում, մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՊՆ-ն հայտնում է, որ նման քննարկումները կարող են հասանելի դառնալ հակառակորդին, ինչն իրական վտանգներ է պարունակում զինվորների համար: Ձեռնպահ մնալով այդպիսի գործողություններից և հետևելով բացառապես ՀՀ ՊՆ պաշտոնական աղբյուրներով տարածվող տեղեկատվությանը՝ կնպաստենք բանակի հաջողություններին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում