ՆՆարեկ Սահակյան

ԿՀ դեսպանությունը ՀՀ դեսպանությանն է փոխանցել 1600 բժշկական պաշտպանիչ հանդերձանք և 200 պաշտպանիչ ակնոց

ԿՀ դեսպանությունը ՀՀ դեսպանությանն է փոխանցել 1600 բժշկական պաշտպանիչ հանդերձանք և 200 պաշտպանիչ ակնոց

Հուլիսի 21-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանություն է այցելել ՌԴ-ում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Սոկ Պեն՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում ԿՀ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված հումանիտար օգնության փոխանցման նպատակով։
 

Դեսպան Վ․ Տողանյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել կորեական կողմին` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցության ցուցաբերելու համար։

Իր հերթին դեսպան Լի Սոկ Պեն հայտնել է կորեական կողմի պատրաստակամությունը շարունակել աջակցության ցուցաբերումը ՀՀ առողջապահական համակարգի կարողությունների զարգացմանը:

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Կորեայի Հանրապետությունը որոշում է կայացրել աջակցություն տրամադրելու Հայաստանին՝ Մոսկվայում ԿՀ դեսպանության ֆինանսական միջոցներով: ԿՀ դեսպանությունը ՀՀ դեսպանությանը փոխանցել է 1600 hատ բժշկական պաշտպանիչ հանդերձանք և 200 հատ պաշտպանիչ ակնոց՝ Հայաստան փոխադրելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում