ԳԳայանե Թամամյան

ԲԸՏՄ-ն Գյումրիում ընդամենը 2 իրավախախտում է արձանագրել

ԲԸՏՄ-ն Գյումրիում ընդամենը 2 իրավախախտում է արձանագրել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ այսօր հերթական վերահսկողական միջոցառումն իրականացրել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում։

Վաղ առավոտից թատրոնների, թանգարանների, կինոթատրոնների, եկեղեցիների, հուշարձանների հարակից տարածքների, տեսարժան վայրերի լայնածավալ դիտարկումների արդյունքում էական խախտումներ չեն արձանագրվել։

Ճեմուղիներում զբոսնող գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը դիմակները կրել են ճիշտ, գիտակցաբար մոտենալով համաճարակի կանխարգելման անվտանգության կանոններին՝ պատմական և մշակութային գրավչության օբյեկտներում մարդկային կուտակումներ և հերթեր չեն առաջացրել։

Լայնամասշտաբ մշտադիտարկումների ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների մասին 2 արձանագրություն։ Այս ցուցանիշը փաստում է, որ տեսչական մարմնի կողմից կատարվող ամենօրյա վերահսկողական և իրազեկման աշխատանքների արդյունքում խախտումների և թերությունների թվաքանակը շարունակում է կրճատվել։

Պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված ԲԸՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են ամենօրյա և ընդգրկելու են հանրապետության ամբողջ տարածքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում