ՌՌոզա Խաչատրյան

Արտաշատի բուժկենտրոնը հերքում է նորածնի վաճառքի գործին իրենց առնչությունը

Արտաշատի բուժկենտրոնը հերքում է նորածնի վաճառքի գործին իրենց առնչությունը

Արտաշատի ԲԿ-ն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ոստիկանության հաղորդագրությանը՝ հերքելով նորածնի վաճառքի վերաբերյալ լուրը:

«Հաղորդագրությունում նշվում է՝ «Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ արտաամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ ծննդաբերությունից հետո, նույն բժշկական կենտրոնի մանկաբարձուհու օժանդակությամբ, երեխային 2000 դոլարի դիմաց հանձնել երևանաբնակ ամուսինների։

Պայմանավորվածության համաձայն՝ ծննդաբերությունից հետո՝ հուլիսի 13-ին, բժշկական կենտրոնի մոտ կինը նորածին երեխային հանձնել է երևանցի մի կնոջ, որը նրան վճարել է 50 000 դրամ»:

Բացի այն, որ իրավական ու բարոյական տեսանկյուններից դատապարտելի և մեզ համար պարզապես անընդունելի է երեխաների վաճառքով զբաղվելը, ուզում ենք նշել, որ ցավալի այս դեպքը չէր կարող տեղի ունենալ մեր կենտրոնում նախ այն պարզ պատճառով, որ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը մարտի 31-ից վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն կենտրոնի և սպասարկում է բացառապես կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներին, հետևաբար մարտի 31-ից մեր կենտրոնում ծննդօգնություն ծառայություն չի տրամադրվել, իսկ հաղորդագրության մեջ նշվում է, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել հուլիսի 13-ին:

Հարկ ենք համարում նաև ընդգծել՝ եթե նույնիսկ մեր կենտրոնում եղած լիներ ծննդաբերությունը, Արտաշատի ԲԿ-ում մերժելի են ու պարզապես բացառվում են այսօրինակ բոլոր երևույթները։

Ցավում ենք դեպքի առթիվ և դատապարտում ենք նմանատիպ բոլոր արարքները։ Համոզված ենք, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը»,-ասված է ԲԿ պարզաբանման մեջ:

Հիշեցնենք՝ այսօր ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Արտաշատի բաժնի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նորածին երեխայի վաճառքի դեպք են բացահայտել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում