ՌՌոզա Խաչատրյան

Աննա Հակոբյանն այցելել է սահմանամերձ համայնքներ

Աննա Հակոբյանն այցելել է սահմանամերձ համայնքներ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր և Բերդ քաղաք:

«Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ: Այցելել եմ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր և Բերդ քաղաք։

Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին։ Ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլև՝ ֆիզիկապես։

Այս գրառման հետ և հետագայում հրապարակվող լուսանկարներին կից կներկայացնեմ այն մարդկանց, ում տանը հյուրընկալվել եմ, ում հետ հասցրել եմ շփվել:

Մենք պետք է դեմքով ճանաչենք մեր հերոս զինվորների թիկունքը ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչև տատիկներ ու պապիկներ, հղի հարսներ, զինծառայող հայրիկներ և հոգսաշատ, բայց գեղեցիկ ու ժպտերես մայրիկներ։

Նրանք թեև արկերի պայթյուններից ու կրակոցներից հոգնել են, բայց ամուր են ինչպես երբեք, տոկուն են, ավելի քան երբևէ, և առավելապես հպարտ են, որ հայ են, Հայաստանի արժանապատիվ և հաղթական քաղաքացի։

Իսկ մնացած բոլոր հարցերը լուծելի են»,- տեղեկացրել է Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում