ՌՌոզա Խաչատրյան

Սահմանապահ Երասխ համայնքի դպրոցի մեկ մասնաշենքը վերակառուցվում է որպես մանկապարտեզ. Արարատի մարզպետ

Սահմանապահ Երասխ համայնքի դպրոցի մեկ մասնաշենքը վերակառուցվում է որպես մանկապարտեզ. Արարատի մարզպետ

Արարատի մարզի սահմանապահ Երասխ համայնքի դպրոցի մեկ մասնաշենքը վերակառուցվում է որպես մանկապարտեզ և գրեթե պատրաստ է շահագործման՝ հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Իրականացվել են մասնաշենքի բետոնով ամրացման և հիմնանորոգման աշխատանքներ, վերակառուցվել են սանհանգույցները, փոխարինվել են դռները, պատուհաններն ու հատակը, ջրամատակարարման ու կոյուղու ներքին և արտաքին համակարգերը, անցկացվել են էլեկտրաէներգիայի առավել ապահով մալուխներ, ինչպես նաև ներդրվել է հակահրդեհային ազդարարման, օդափոխության և ջեռուցման համակարգեր, իսկ տաք ջրամատակարարում ապահովելու համար տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ:

Այս պահին ներքին հարդարման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, կիրականացվեն նաև շենքի արտաքին հարդարման աշխատանքներ: Մանկապարտեզը պատրաստ կլինի շահագործման այս տարվա օգոստոսին և իր դռները կբացի 50 երեխայի առջև:

Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և Կառավարության համաֆինանսավորմամբ, իսկ համայնքի ներդրումը կազմում է տասը տոկոս: Ներդրվել է ավելի քան 116 միլիոն դրամ»,- ասված է մարզպետի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում