Նոր շունչ կհաղորդվի Սպիտակի հրապարակին. կտեղադրվեն երգող, պարող շատրվաններ

«Քաղաքային շատրվանները կառուցվել են շուրջ 25 տարի առաջ, և նորացումից հետո առանձնակի հմայք կհաղորդեն քաղաքին: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 79 մլն դրամ, որից՝ շուրջ 32 մլն դրամը կհատկացվի պետբյուջեից, 15 մլն դրամը կներդրվի բարերարների կողմից, մնացածը համայնքային ներդրումն է:
Ծրագրի շահառու է համայնքի ողջ բնակչությունը, ինչպես նաև այցելող զբոսաշրջիկները»,- գրված է հայտարարությունում:









