ՆՆարե Թադևոսյան

Սննդի օբյեկտներում խախտումները կտրուկ նվազել են. ՍԱՏՄ

Սննդի օբյեկտներում խախտումները կտրուկ նվազել են. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների վերջին օրերին կատարած ստուգայցերն ու կրկնայցերը ցույց են տալիս, որ տեսուչների ամենօրյա բացատրական ու խորհրդատվական աշխատանքները տալիս են ցանկալի արդյունք. ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների քանակը կտրուկ նվազել է հանրապետության ողջ տարածքի սննդի շղթայի կազմակերպություններում:

Այսօր ՍԱՏՄ տեսուչների խստացված մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երևանի Ավան վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներ, սննդի արտադրություններ ու իրացման ցանց արձանագրել են ցանկալի-սպասված իրականություն. տնտեսավարողներն աշխատում են՝ մանրակրկտորեն հետամուտ լինելով նախկինում նկատված թերացումների վերացմանը: Խախտումներ չեն հայտնաբերվել:

Ամփոփ պատկերը հետևյալն է. սննդի շղթայի օպերատորներն ավելի պատվախնդրորեն են մոտենում հասարակության առողջությանը՝ առավել բարեխղճորեն պահպանելով կորոնավիրուսով պայմանավորված անվտանգության նորմերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում