ՆՆարե Թադևոսյան

Այսուհետ կորոնավիրուսի թեստավորում կարող են անցնել 37.5 ջերմություն ունեցողները. ԱՆ

Այսուհետ կորոնավիրուսի թեստավորում կարող են անցնել 37.5 ջերմություն ունեցողները. ԱՆ

Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված   իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակով (2019 թ. N-COV) պայմանավորված դեպքերի համաճարակաբանական դիտարկումը, դեպքերի համաճարակաբանական բնորոշումը, լաբորատոր հետազոտությունը և նմուշառումը, «մեղմ» արտահայտված ախտանշաններով հիվանդների տնային խնամքը և կոնտակտների բժշկական հսկողությունը, հիվանդի կլինիկական վարումը, ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելումը մեթոդական ուղեցույցը և նոր կորոնավիրուսային վարակի (2019-ncov) զսպման/վարման միջոցների հավաքածուն (ժամանակավոր) հաստատելու մասին» հրամանում տեղի են ունեցել փոփոխություններ:

Առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական հաստատություններում կարող են անցնել կորոնավիրուսային հիվանդության թեստավորում, մասնավորապես`

  • Նախկինում 38.5 C հաստատված ջերմության փոխարեն` այսուհետ 37.5 C և, միևնույն ժամանակ, շնչառական հիվանդություն կամ այլ կասկածելի ախտանշաններ ունեցող պացիենտները:

Ավելացվել են նաև հետևյալ դեպքերը`

  •  «Տուբերկուլոզ» ախտորոշմամբ պացիենտներ՝ նախքան բուժում սկսելը,
  • Հեմոդիալիզ ստացող պացիենտներ և նրանց սպասարկող անձնակազմ,
  • Փակ կազմակերպությունների (տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ցերեկային խնամքի հաստատություններ, հոգեբուժական բժշկական հաստատություններ և այլն) շահառուներ և անձնակազմ,
  • Հանրային առողջապահական մարմինների աշխատակիցներ, ովքեր իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ և (կամ) ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման մեջ,
  • Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ, ովքեր անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում