Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՇՇողիկ Գալստյան

Վայոց ձորի մի շարք առևտրի օբյեկտներում և ԱԳԼՃԿ-ներում խախտումներ են հայտնաբերվել

Վայոց ձորի մի շարք առևտրի օբյեկտներում և ԱԳԼՃԿ-ներում խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից 2020 թ․ հուլիս ամսվա ընթացքում տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտի ստուգումներ են իրականացվել Վայոց ձորի մարզի տարածքում գործող առևտրի օբյեկտներում, ԱԳԼՃԿ-ներում և հեղուկ գազի լցավորման կետերում։

Ստուգումների արդյունքում հրդեհային անվտանգության կանոնների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ են հայտնաբերվել Ա/Ձ Գագիկ Մհերյանին պատկանող տնտեսական ապրանքների խանութում, «Թամսար» ՍՊ ընկերության ԱԳԼՃԿ-ում, Արգամ Կարապետյան և Կարեն Հայրապետյան Ա/Ձ-երին պատկանող հեղուկ գազի լցավորման (ՀԳԼ) կայաններում։

Մասնավորապես՝ ՀԳԼԿ-ներում առկա չեն եղել հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգեր և անհրաժեշտ քանակի հրդեհաշիջման սկզբնական միջոցներ։ Տնտեսական ապրանքների խանութում բացակայում է հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, և օդափոխիչ համակարգի ինքնաշխատ անջատման սարքավորումները եղել են ոչ սարքին վիճակում։ «Թամսար» ՍՊԸ ԱԳԼՃԿ-ում հայտնաբերվել են նորմատիվ փաստաթղթերի պահանջների վեց խախտում։

Վերը նշված խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ, պատասխանատուների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ և նրանց տրվել են կարգադրագրեր՝ սահմանված ժամկետներում խախտումները վերացնելու կապակցությամբ։

Տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել են նաև իրազեկման գրքույկներ, ինչպես նաև սպասարկող անձնակազմերին պարզաբանվել է հրդեհային անվտանգության կանոնների պահպանման խիստ անհրաժեշտությունը և կարևորությունը՝ հրդեհներից և դրանց անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում