Ուժեղացված ծառայություն Վարդավառին․ հայտնաբերվել է ոչ սթափ 114 վարորդ

ՆՆարե Թադևոսյան

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով, ինչպես ամեն տարի, այս տարի ևս Վարդավառի օրը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մայրաքաղաքն ու մարզերը սպասարկող 1-ին և 2-րդ սպայական գումարտակների ծառայողները արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացրին հանրապետության ողջ տարածքում։

Ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 1385 արձանագրություն։

Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 106 մեքենա։ Հայտնաբերվել է մեքենան ոչ սթափ վիճակում վարած 114 անձ։ Բացի այդ, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված դիմապակիով՝ 38, հետախուզման մեջ գտնվող՝ 2, փոխարինված համարանիշներով շահագործվող՝ 2 տրանսպորտային միջոց։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում