ԳԳայանե Թամամյան

ՄԻՊ-ը ստացել է 794 բողոք COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ

ՄԻՊ-ը ստացել է 794 բողոք COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել է 794 դիմում-բողոք։

Բողոքները Մարդու իրավունքների աշխատակազմը ստացել է ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր։ Բացի այդ, իրականացրել է նաև զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում:

Միջոցառումների վերաբերյալ ստացված բողոքներում բարձրացված խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի՝

  • տեխնիկական բնույթի խնդիրներ.
  • իրավական անհրաժեշտ կարգավորում պահանջող խնդիրներ։

Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով հակաճգնաժամային միջոցառումները, այդուհանդերձ, արձանագրում է, որ կարևոր է դրանց հասցեականությունը, որով ավելի կընդգծվի պետության պատրաստակամությունը միջոցառումների հետ կապված յուրաքանչյուր խնդիր վերացնելու հարցում: Արտակարգ դրության պայմաններում պետության իրավական բեռը մեծանում է, ինչն ավելի է պարտավորեցնում պետությանը բոլոր լուծումներն իրականացնել մարդկանց համար հնարավոր բարենպաստ պայմաններով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում