ԱԱրման Գալոյան

155 անվասայլակ` նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաներին

155 անվասայլակ` նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաներին

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաների վերականգնողական բուժման գործընթացը և կյանքի որակը բարելավելու նպատակով մարդասիրական օգնության շրջանակներում «CP Wheels for Humanity կազմակերպության կողմից 155 «Լիբերթի 2» տեսակի մանկական անվասայլակներ են տրամադրվել առողջապահության նախարարությանը: Դրանք բաշխվել են այդ խնդրով զբաղվող 6 բժշկական կազմակերպության` 3-ական` ներհիվանդանոցային օգտագործման համար, մնացած 137-ը` նյարդաօրթոպեդիկ խնդիրներով երեխաներին տրամադրելու նպատակով:

Անվասայլակները տրամադրվելու են այն երեխաներին, որոնց ֆունկցիոնալ վիճակը գնահատվել է 4 կամ 5` ըստ աճի շարժունակության ֆունկցիոնալ գնահատման համակարգի (GMFCS 4,5): Դրանք հարմարեցված են այս խմբի երեխաների համար. ունեն հարակից պարագաներ` գլխի դիրքի և պարանոցի անկյան վերահսկողության, կոնքի անկյան, ուսագոտու և իրանի դիրքավորման համար, բազմաֆունկցիոնալ են, նախատեսված թե' քաղաքային, թե' գյուղական ճանապարհների համար:

Միաժամանակ, առողջապահության նախարարության մանկական օրթոպեդիայի գծով խորհրդատու «Արաբկիր» ԲՀ  վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Վահե Յավրյանն անվասայլակների հավաքման և շահագործման վերաբերյալ կրթական ծրագիր է կազմակերպել բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Դասընթացներն անցկացվել են առցանց` արտասահմանցի գործընկերների հետ համատեղ:

Նշենք, որ UCP Wheels for Humanity հետ գործընկերային կապերը ստեղծվել են մեկ տարի առաջ, երբ  առողջապահության նախարարության մանկական օրթոպեդիայի գծով խորհրդատու Վահե Յավրյանը մասնակցել է Մանկական ուղեղային կաթվածի ամերիկյան ակադեմիայի տարեկան համաժողովին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում