ԼԼիլիթ Գասպարյան

Հանրապետության մի քանի մարզերում սպասվում է բարձր ջերմային ֆոն

Հանրապետության մի քանի մարզերում սպասվում է բարձր ջերմային ֆոն

Հուլիսի 19-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հուլիսի  21-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում