ԼԼիլիթ Սեդրակյան

Հուլիսի 19-ին կայանալիք չվերթերի մասին

Հուլիսի 19-ին կայանալիք չվերթերի մասին

Քաղավիացիայի կոմիտեից տեղեկացնում են առաջիկա չվերթերի մասին:

Տեղեկացնում ենք, որ ս. թ. հուլիսի 19-ին կիրականացվի Մինսկ - Երևան - Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում՝ ժամը 02:45-ին, մեկնում՝ ժամը 03։35):

Ս. թ. հուլիսի 19-ին կիրականացվի Երևան - Եկատերինբուրգ - Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում՝ ժամը 09։00-ին, ժամանում՝ ժամը 17։05-ին)։

Ս. թ. հուլիսի 19-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ - Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում՝ ժամը 19։30-ին):

Ս. թ. հուլիսի 19-ին կիրականացվի Երևան - Դուբայ - Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում՝ ժամը 19։40-ին, ժամանում՝ հուլիսի 20-ին՝ ժամը 02։45-ին)։

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

ԱՌԱՋԻԿԱ ՉՎԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԵՎԵԼ ՄԵՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՆ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում